National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.11.2021
300 հազար դրամից բարձր գործառնությունները նախատեսվում է իրականացնել անկանխիկ եղանակով
1 / 1

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը կից օրենսդրական փաթեթով առաջին ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է նոյեմբերի 16-ին գումարված ԱԺ  հերթական նիստերի ընթացքում: Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ փաթեթով նախատեսվում է կարգավորել անկախիկ վճարումների մասով իրավահարաբերությունները: Նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը, քաղաքացիների համար պայմաններ ստեղծել՝ անկանխիկ վճարումներ իրականացնելու համար, ուժեղացնել հարկային վարչարարությունն ու պայքարել ստվերային տնտեսության դեմ, մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները,   ձեւավորել անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթ:  Ֆիզիկական անձանց կողմից իրականացվող կանխիկ գործառնությունների շեմը սահմանվում է 300 հազար դրամ, հետեւաբար՝  այդ գումարը գերազանցող գործառնությունները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով: Նման եղանակով գործառնությունները հանրապետությունում կիրականացվեն փուլերով՝ 2022-ից՝ Երեւանում, 2023-ից՝ մարզկենտրոններում, իսկ 2024-ից՝ ողջ երկրում:

«Համավարակով եւ թվային տեխնոլոգիաներով պայմանավորված՝ վերջին տարիներին շեշտակի ավելացել են անկանխիկ գործառնությունները»,- ասել է Վախթանգ Աբրահամյանը: Նրա խոսքով՝ քաղաքացին պետք է հնարավորություն ունենա իր ցանկությամբ  իրականացնել անկանխիկ վճարում ապրանքի կամ ծառայության դիմաց, եւ  տնտեսվարողը իրավունք չպետք է ունենա դա մերժելու:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի  դրական եզրակացությունը հարակից զեկուցմամբ ներկայացրել է Գեւորգ Պապոյանը:  Նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել փաթեթին:

Ելույթ ունեցող  պատգամավորները մի շարք առաջարկներ են   ներկայացրել, անդրադարձել իրենց  մտահոգող դրույթներին: 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am